Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Պուտինի կրկնակի հարվածն ու ռազմական անակնկալը Դամասկոսի դարպասների առաջ

Պուտինի կրկնակի հարվածն ու ռազմական անակնկալը Դամասկոսի դարպասների առաջ
17.02.2018 | 12:50

Կրկնակի ուժի մեկ հարվածով Ռուսաստանը վրեժ լուծեց իր ինքնաթիռը Իդլիբի երկնքում Վաշինգտոնի վարձկանների ձեռքով խփելու համար: Դամասկոսը նույնպես արագ վրեժ լուծեց իր և իր դաշնակից ուժերի 100 զինյալների համար, որ զոհվեցին փետրվարի 8-ին կոալիցիոն ուժերի ռմբակոծության ժամանակ Դեր Զորում: Դա տեղի ունեցավ Դամասկոսի ու Մոսկվայի հասցեին սադրանքների ու սպառնալիքների ամենաբուռն պահին, որ կոչված էին հող նախապատրաստել սիրիական օբյեկտներին «Թոմահավկ» հրթիռներով խփելու համար` վկայում են ԱՄՆ մամուլի հրապարակումները, Դամասկոսն ընտրեց առավել հարմար պահը և վայրը` պատասխանելու փետրվարի 10-ին սկսված իսրայելական հարվածներին:

Այդ հարվածը զարմացրեց միջազգային դիտորդներին ոչ միայն այն պատճառով, որ խփվեց իսրայելյան ավիացիայի «մարգարիտը»` F-16-ը, սիրիական հակաօդային պաշտպանությունը կարողոցավ որսալ իսրայելական «երկիր-երկիր» հրթիռները: Այս ամենը վկայում է Իսրայելի «երկաթյա համակարգի» ձախողման մասին, որ չկարողացավ խանգարել սիրիական հրթիռներին ընկնել օկուպացված Պաղեստինի կենտրոնում: Բոլոր սահմանամերձ բնակավայրերում (Լիբանանի ու Սիրիայի հետ) տագնապի ազդանշաններով մեկ միլիոն իսրայելցիներ ստիպված էին թաքնվել ապաստարաններում, փակվեց Բեն Հուրիոն օդանավակայանը: Ընդհանուր առմամբ` այդ շրջաններից հազարավոր բնակիչներ հեռացան:
Սիրիայի ցավոտ հարվածները գագաթնակետին հասան փետրվարի 10-ին և հետևանքները դեռ շարունակում են ցնցել Իսրայելի անվտանգության ծառայությունների ու հետախուզության միջանցքները` լինելով դիմադրության առանցքի աննախադեպ ուղերձ բոլորին, «ում վերաբերում է»: Այդ հարվածները Դեր Զորում ԱՄՆ-ի հարձակումից երկու օր անց էին: ԱՄՆ զինվորականները հարձակումը գործել էին իրենց դաշնակիցների` Եփրատից արևելք տեղակայված քուրդ անջատողականների վրա, հնարավոր հարձակման պատրվակով: Այդ գործողությունները կարելի է դիտարկել առաջին քայլ Սիրիան բաժանելու ամերիկյան ծրագրի` լիարժեք քրդական կանտոնի ստեղծման միջոցով Սիրիայի հյուսիսում: Այդ ենթատեքստում հունվարին Վաշինգտոնի կոալիցիան «բանակ» անվանեց «Սիրիայի Դեմոկրատական ուժերի» գլխավորությամբ 30000 վարձկաններին: ԱՄՆ-ի հարվածները համընկան արևմտյան ԶԼՄ-ներում հաճախացած տեղեկությունների հետ, որոնցից էր The Associated Press-ի զեկույցը: Զեկույցի համաձայն` Պենտագոնը պատրաստվում էր Սիրիայի նպատակակետերին հարվածել «Թոմահավկ» հրթիռներով:

Փետրվարի 10-ին հարվածներ հասցնելով` Դամասկոսը ցանկանում էր Վաշինգտոնին ու Թել Ավիվին հաղորդել, որ ցանկացած սպառնալիքի սիրիական բանակը պատասխանելու է: Այդ նախազգուշացումը հաստատեց և The Washington Post-ը` գրելով, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած հարվածի կառավարական ուժերը պատասխանելու են «Սկադ» հրթիռներով` դեպի իսրայելական տարածքի խորքերը: Թեպետ Մոսկվան հերքում է իր հակաօդային պաշտպանության ուժերի առնչությունը իսրայելական F-16 ինքնաթիռը խփելուն, դա չի կարելի չկապել ռուսական Су-25-ի միջադեպի հետ, որ Իդլիբում «Ստինգեր» հրթիռով խփեցին «Ջեբհատ ան Նուսրայի» զինյալները, որոնց աջակցում են իսրայելցիները: ՌԴ ՊՆ աղբյուրները ասում են, որ ինքնաթիռը խփվել է բարդ զենիթահրթիռային տեխնիկայով, որ զինյալներին տվել է կամ Վաշինգտոնը, կամ Թել Ավիվը: Մոսկվան սպասեց, որ երկու կողմերին էլ հատուցի: Նրան պետք էր կարգի հրավիրել Թել Ավիվին իր վտանգավոր սադրանքների համապատկերում, որ շարունակում են սպառնալիք լինել Սիրիայում Ռուսաստանի բոլոր ռազմական ձեռքբերումներին: Հատկապես եթե հաշվի առնենք, որ իսրայելյան վերջին գրոհների թիրախը Պալմիրայի «Թայֆուր» օդակայանն էր` պատրվակով, որ Իրանի ինքնաթիռն այդտեղից է օդ բարձրացել: Թել Ավիվն այդ քայլին գնաց` իմանալով, որ մոտակայքում ռուսական զորքերն են և հիշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնում էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Մոսկվայում իրենց վերջին հանդիպման ժամանակ` Իսրայելի գրոհները սիրիական բանակի դեմ սպառնում են և Մոսկվային` ռուս զինվորական խորհրդատուները սիրիական շատ ռազմակետերում ներկա են, հատկապես այնտեղ, որտեղ սիրիական հակաօդային պաշտպանության հաշվարկներն են: Ռուսաստանը ռևանշ վերցրեց Վաշինգտոնից` կործանելով F-16-ի վարկը և ցույց տալով իր գերակայությունը օդում: Այդ ենթատեքստում պետք է դիտարկել իսրայելցի որոշ փորձագետների հայտարարությունները, որ իրենց ինքնաթիռը խփվել է С-300 հրթիռով:

Այդկերպ Ռուսաստանը իր ԱՄՆ հակառակորդին փոխանցեց. «Ռուսական ինքնաթիռը խփվեց ամերիկյան հրթիռով, ի պատասխան ռուսական հրթիռով խփվեց ամերիկյան ինքնաթիռը»: Իսրայելը բախվեց իր տեսակի մեջ առաջին իրական երկընտրանքին և հիմա 1000 անգամ պետք է ստուգի իր հաշվարկները` Սիրիային նորից հարվածելուց առաջ, որովհետև հիմա լուրջ դիմակայության է հանդիպելու, որի արդյունքները կարող են սպառնալ իսրայելյան օջախի գոյությանը:

Դա կապված է դիմադրության առանցքի հավաքական պատասխանի անխուսափելիության հետ և Իսրայելը դա հիանալի հասկանում է: Միաժամանակ` նա իր հեղինակությանն ու արժանապատվությանը հասցված հարվածը կուլ չի տա և կարող է դիմել առավել մեծ սպառնալիքների Դամասկոսի հասցեին ու ուժեղացնել ճնշումը նախագահ Բաշար Ասադի վրա` ակտիվացնելով Արևելյան Գուտայում ահաբեկչական խմբավորումներին: Նրանց գործողությունների արդյունքում արդեն տասնյակ սիրիացիներ են զոհվել: Պետք չէ հերքել Իսրայելի խաղացած տեխնիկական դերը Արևելյան Գուտայում Սաուդյան Արաբիայի ու Կատարի ֆինանսավորմամբ փորված թունելների ուղղությունները որոշելու և 25 000 վարձկաններ իրենց հենակետերում տեղակայելու մեջ: Սիրիայի ռազմական ղեկավարությունը հասկանում է, որ Արևելյան Գուտայի ազատագրումը բարդ գործ է` հաշվի առնելով թունելներում թաքնվող զինյալներին: Որոշ թունելների խորությունը 15 մետր է: Ռուսական խելացի ռումբերի օգնությամբ այդ թունելները կարելի է ավերել, բայց կարող են վտանգվել խաղաղ բնակիչները: Դամասկոսը պատրաստվում է Արևելյան Գուտան ազատագրել նվազագույն կորուստներով: Չի կարելի բացառել իրադարձությունների այնպիսի զարգացումը Սիրիայում ու տարածաշրջանում, որ չի բխի Դամասկոսի շահերից և առաջին հեթին դա վերաբերում է Աֆրինի իրավիճակին: Տվյալներ կան, որ քրդերը կարող են լուրջ հարվածներ հասցնել թուրքական ուժերին ամերիկյան Hellfire հրթիռներով, որ ԱՄՆ-ը տվել է իր դաշնակիցներին: Հայտնի չէ` ինչ պատասխան կտա Անկարան Վաշինգտոնին: Պետք է հաշվի առնել նաև աննախադեպ սաուդյան իրադարձությունները, որ կարող են փոխել ապագան և սպառնում են գահաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի իրավունքներին, ինչպես պնդում է The New York Times-ը` հղում անելով Էր Ռիադում «հուսալի աղբյուրի»:

Al Alam, Իրան


Հ.Գ. Այս պայմաններում հանդիպեցին ու մի քանի ժամ` առանց թարգմանչի ու սղագրողի, բանակցեցին Թուրքիայի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը` փորձելով համադրել շահերը: Ի՞նչ կստացվի: Գուցե նորից հանդիպեն, գուցե շարունակեն նույն ոճով պայքարը: Վաշինգտոնը չի ցանկանում հրաժարվել քրդերից, Անկարան առաջարկում է թուրք-ամերիկյան ուժեր տեղակայել Մանբիջում: Իրանին ու Իսրայելին մնում է միմյանց հասցեին մանր կսմիթներով` սպասել կենտրոնական հարցի լուծմանը, որից հետո պարզ կդառնան իրենց հարցերը: Սիրիան մասնատելու ԱՄՆ-իսրայելական խնդրի լուծմանը դեմ են Ռուսաստանն ու Իրանը: Թուրքիան մեծ հաճույքով Սիրիայի տարածքը կվերադարձներ իրեն` հատկապես Միջերկրածովյան շրջանում, որտեղ նավթ ու գազ է գտնվել: Ի վերջո ամբողջ քաղաքականությունն ու պատերազմը պտտվում են նավթի ու գազի հանքավայրերի ու արտահանման ճանապարհների վերահսկողությունը ստանալու և սեփական ռազմակայանները Սիրիայում տեղակայելու շուրջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ